Ժիրայր Սեֆիլյանը դեմ կլիներ այս արարքին. Արշակ Սադոյան
ОБЩЕСТВО«Ես կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը դեմ կլիներ այս արարքին»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով այսօր Սասնա Ծռեր խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն: Վերջինս նույնպես գտնվում է ոստիկանության բազայի տարածքում:
Լրագրողների հարցին ի պատասխան Սադոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այս գերլարվածությունը եւ ասեմ հաճախ նաեւ միտումնավոր տված լրատվությունը՝ տարածքները հանձնելու մասին կռված տղերքի մոտ ինչ-որ լարվածություն է առաջացրել: Ես կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյնաը դեմ կլիներ նման արաքին: Այս տղերքի մեջ «ֆիքսթուլ» մարդիկ կան, որոնք մտածում են, որ հա մենք ուզենք...: Այ ցավներդ տանեմ, պետության դեմ եք գնում լավ վատ բայց սա պետություն է: Մի հատ հաշվի առեք ուր եք գնում, ինչ եք անում, ոնց եք անում: Այդ պահի տակ կարող է գնդապետի գնդակահարեք, բա հետո տվյալ դեպքում ես կարծում եմ, որ սա իսկապես սարսափելի ողբերգություն է, պետք է ինչ-որ մի ելք փնտրվի»:



