«Գլուխդ կպոկեմ». բերման ենթարկելուց առաջ սպառնացել է ոստիկանը
ОБЩЕСТВОՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրություն է տարածել Վանաձորում բերման ենթարկվածների վերաբերյալ, ներկայացնում ենք ստորեւ.
Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության բաժին են տարվել Ռուզան Թեմուրյանը եւ Նարինե Պետրոսյանը: Իր հարցին, թե ուր եք գնում, պատասխան ստանալով, ընկերներիս մոտ, ոստիկանը առանց որեւէ բան ճշտելու սպառնացել է, թե՝ «գլուխդ կպոկեմ», եւ թևերը ոլորելով տարել են Իսակովի փողոցի վրա գտնվող ոստիկանական ակադեմիա:
Ռուզան Թեմուրյանն ազատ է արձակվել, սակայն Նարինե Պետրոսյանը մինչ այժմ գտնվում է այնտեղ:
Ի դեպ, Ն. Պետրոսյանն ունի առողջական խնդիրներ, եւ մինչ այժմ որեւէ տեղեկություն չկա նրա վիճակից:
Առնվազն 4 ժամ որեւէ տեղեկություն չկա նաև Արայիկ Վիրաբյանից, որը Նիսսան մակնիշի ավտոմեքենայով գնացել էր Ռուզան Թեմուրյանին վերցնելու եւ ուղեկցելու տուն: Սակայն ամենայն հավանականությամբ ճանապարհին կանգնեցվել է ոստիկանների կողմից եւ բերման ենթարկվել:
Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ ժամը 11:00-11:30-ի սահմաններում, ոստիկանները տարել են Ֆելիքս Հայրապետյանին: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ մինչեւ այժմ հարազատները որեւէ տեղեկություն չունեն եւ չեն կարողանում կապ հաստատել վերջինիս հետ:



