Հունական իշխանությունները թուրք զինվորականներին մեղադրել են ապօրինի սահմանը հատելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի իշխանություններն ուղղաթիռով Թուրքիայից փախած թուրք 8 սպաների մեղադրել են ապօրինի սահմանը հատելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շաբաթ առավոտյան հունական Ալեքսանդրուպոլիս քաղաքում թուրքական ռազմական ուղղաթիռ է վայրէջք կատարել, որում 8 զինվորական է եղել: Թուրքիայից փախած զինվորականները քաղաքական ապաստան են հայցել:
Նրանց փաստաբանը հունական հեռուստաալիքի տված հարցազրույցում նշել է, որ իր հաճախորդները չեն մասնակցել հեղաշրջմանը եւ Հունաստան են փախել միայն այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Փաստաբանի խոսքով՝ զինվորականները վախենում են իրենց կյանքի համար: Թուրքիան նրանց արտահանձնում է պահանջում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



