Քերին սուտ է որակել Թուրքիայում տապալված պետական հեղաշրջման գործում ԱՄՆ-ի ներգրավվածության լուրը
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում հերքել է մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ-ն ներգրավված է լ Թուրքիայի պետական հեղաշրջման տապալված փորձի կազմակերպման հարցում:
Ինչպես հայտնում է israelnationalnews.com-ը, ավելի վաղ նման մեղադրական հայտարարությունով է հանդես եկել Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերով նախարար Սուլեյման Սոյլուն:
ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին ամենօրյա ճեպազրույցի շրջանակում նշել է, որ Քերին խոսել է Չավուշօղլուի հետ ու սուտ որակել Թուրքիայում տեղի ունեցած դեպքերում ԱՄՆ-ի ներգրավվածության լուրը:
«Նա հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել թուրքական իշխանություններին հետաքննության անցկացման գործում` ընդգծելով, որ վերոհիշյալ մեղադրանքներն ու չմտածված հայտարարությունները վնասում են թուրք-ամերիկյան հարաբերություններին»-ասել է Քիրբին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 3.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ:



