Ռուսաստանում բնակելի շենքում հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանում Յամալայի Լաբիտնանգի բնակավայրում բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
«Հրդեհի հետեւանքով 10 մարդ է տուժել, որոնցից 9-ը, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել է, մեկ մարդ հիվանդանոց է տեղափոխվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Շենքից 23 մարդ է տարհանվել:
Հրդեհվել է երկու մուտք ունեցող 2 հարկանի փայտե շենք: Քրեական գործ է հարուցվել: Հետաքննության վարկածով, հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման լարերում խնդիրների պատճառով:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



