Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների հետախուզման բազայից. Յացենյուկ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի վարչապետ Արսենիի Յացենյուկը հայտարարել է, որ ընթացիկ տարվա օգոստոսի 24-ից իր երկիրը դուրս է գալիս ԱՊՀ երկրների հետախուզման բազայից:
«Օգոստոսի 24-ից մենք դուրս ենք գալիս ԱՊՀ երկրների այսպես կոչված հետախուզման բազայից, որովհետեւ Մոսկվան չի կատարում մեր ընթացակարգային հանձնարարությունները եւ Ինտերպոլի տվյալների բազաներին մեր միանալը նշանակում է, որ մենք այժմ աշխարհի միասնական հետախուզական համակարգի մաս ենք դարձել», - օգոստոսի 20-ին Բորիսպոլում լրագրողներին հայտնել է Ուկրաինայի վարչապետը, փոխանցում է Ինտերֆաքս-Ուկրաինան:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Վասիլի Սերվատյուկն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Ինտերպոլի բազաներին միացումը օգոստոսի 15-ից արդեն գործում է թեսթային ռեժիմում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



