Հունաստանը Թուրքիային է վերադարձրել ապստամբների առևանգած ռազմական ուղղաթիռը
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի իշխանությունները Թուրքիային են վերադարձրել այն ռազմական ուղղաթիռը, որով շաբաթ առավոտյան` պետական հեղաշրջման չստացված փորձից հետո, Ալեքսանդրուպոլիս քաղաք են ժամանել 8 թուրք զինծառայող:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, հունական ERT հեռուստաալիքին հղումով, Հունաստանի իշխանությունները դեռևս չեն արտահանձնել քաղաքական ապաստան խնդրած զինծառայողներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերոհիշյալ հարցը քննարկվելու է արտահանձնման վերաբերյալ հունական ու միջազգային օրենքների համաձայն: Մինչդեռ պաշտոնական Անկարան Աթենքից պահանջում է անհապաղ արտահանձնել պետական հեղաշրջման փորձի 8 մասնակիցներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 3.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ: Մինչդեռ զոհերի թիվը հասել է 265-ի, որից 104-ը ապստամբներ են։



