Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի խորհրդարանի 4 քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն են ընդունել, որով դատապարտում են հեղաշրջման փորձը: Հայտարարությունը կարդացել է խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանը:
«Չնայած մեր քաղաքական տարաձայնություններին՝ մենք պաշտպանում ենք ժողովրդի կամքը, ընդունում ենք այն»,- ասված է փաստաթղթում:
Խոսնակը նշել է, որ խորհրդարանն այսուհետ իր պարտականությունները կատարելու է «որպես մեկ սիրտ»: Քահրամանի խոսքով՝ համատեղ հայտարարությունը միասնության ցուցաբերման տեսակետից պատմական է:
Հայտարարությունը ստորագրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, «Հանրապետական ժողովրդական» կուսակցության եւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության, ինչպես նաեւ Ազգայնական շարժման պատգամավորները:
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



