Թուրքիայում ձերբակալել են Ռազմաօդային ուժերի հրամանատարին
МЕЖДУНАРОДНОЕՁերբակալել են Թուրքիայի Ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական Sabah թերթը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Օզթյուրքը կարող է կապ ունենալ ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր հոգևոր քարոզիչ Ֆոթուլլահ Գյուլենի հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Իսկ զինվորականները հայտարարում էին իշխանությանը տապալելու մասին: Շաբաթ առավոտյան թուրք զինվորականներն սկսեցին հանձնվել: Արդյունքում ավելի քան 2800 մարդ ձերբակալվել է, վերջին տվյալներով` 161 մարդ զոհվել է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



