121 մարդ այս պահին դեռ հիվանդանոցում է. Ֆրանսիայի Առողջապահության նախարարություն
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Լազուրե ափի հիվանդանոցներում այս պահին ավելի քան 100 մարդ է մնում Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տեղեկագրում ասվում է, որ ընդհանուր առմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 303 տուժածի:
Քաղաքային հիվանդանոցներից բացի, վիրավորներին ընդունել են Անտիբի, Կան սյու Մերի, Կաննի, Գրասի, Սեն Լորան դյու Վարի հիվանդանոցները: «121 մարդ հոսպիտալացված է մնում, նրանց թվում՝ 30 երեխա, որոնք Լենվալի հիվանդանոցում են: 26 մարդ նախկինի պես վերակենդանացման բաժանմունքում է, այդ թվում՝ 5 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



