Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են հեղաշրջման փորձի առաջնորդ գեներալների
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի գործով ձերբակալել են Երկրորդ բանակի հրամանատար գեներալ Ադեմ Հուդութին, հայտնում է Anadolu-ն:
Գեներալ Ադեմ Հուդութին 250 մարդու կյանք խլած հեղաշրջման փորձի շրջանակներում ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Երկրորդ բանակը տեղակայված է Մալաթիայում եւ պաշտպանում է Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ Թուրքիայի սահմաները:
Բացի այդ, Dоgan-ի փոխանցմամբ, ձերբակալվել է նաեւ Թուրքիայի ՌՕՈւ նախկին գլխավոր հրամանատար գեներալ Աքըն Օզթյուրքը: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ Երրորդ բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Էրդալ Օզթուրքի ձերբակալության մասին:
Թուրքիայում հուլիսի 15-ին իշխանությունը հայտնել էր երկրում ռազմական հեղաշրջման մասին: Զինվորականները հայտարարել էին, որ իշխանությունն անցնում է իրենց ձեռքը: Ավելի ուշ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ հեղաշրջման փորձը ձախողվել է:
Թուրքիայում այս պահին պաշտոնանկ է արվել 2.7 հազար դատական համակարգի աշխատող: Աշխատանքից ազատվել է 5 գեներալ եւ 28 գնդապետ, ձերբակալվել 2.8 հազար զինվորական:



