Ահա թէ ինչու են ինքնաթիռները սպիտակ հետք թողնում երկնքում
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Նույնիսկ երեխաները գիտեն, որ եթե երկնքում սպիտակ գիծ կա, ապա այդտեղով ինքնաթիռ են անցել։ Եվ բոլորիս էլ մանուկ հասակից հետաքրքրում է թէ ինչու են ինքնաթիռները այդպիսի հետք թողնում երկնքում։


Մենք գտել են պատասխանը.
«Ինչպես մեքենայի շարժիչը, այնպես էլ ինքնաթիռինը գործելու ժամանակ գազեր է արտանետում։ Երբ այդ արտանետումները տաք և խոնավ վիճակում դուրս են գալիս ինքնաթիռի շարժիչից, բախվում է օդի հետ, որը, մեծ բարձրության վրա կարող է մինչև -20C լինել։ Սառը օդի պատճառով, այդ արտանետումների մեջ եղած ջուրը կոնդենսանում է։ Սա նշանակում է որ շոգին վերածվում է ջրի մանր կաթիլների իսկ երբեմն նաև սառցաբյուրեղների։ Հենց այս ջրի կաթիլները կամ սառցաբյուրեղներն էլ սպիտակ պոչ են դառնում՝ մինչև շրջակա միջավայրի հետ ձուլվելը»։


Սա գիտական բացատրությունն է, որը կարող է անհասկանալի լինել։ Սակայն կան նաև ավելի պարզ բացատրություն. «դա նույնն է ինչ տեղի է ունենում երբ մենք շնչում ենք ցուրտ օրերին. այդ սպտիակ գիծը ուղղակի գոլորշուց կազմված ամպ է, որը ժամանակի ընթացքում ձուլվում է մյուս ամեպերի հետ»

Այսպիսով վերջապես մենք իմացանք, թէ ինչու է առաջանում այդ սպիտակ գրծը և իմացանք այն, որ մենք նույնպես այդպիսի սպիտակ գիծ ենք առաջացում ցուրտ օրերին, սակայն ավելի նոսր և կարճ։



