Մեդվեդևը Թուրքիայում տեղի ունեցածը համարում է հասարակությունում և բանակում խորը հակասությունների հետևանք
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում տեղի ունեցածը վկայում է, որ հասարակությունում ու բանակում առկա են հզոր և խորը հակասություններ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ՌԴ վարչապետը նշել է, որ ներկայում առաջնային խնդիրը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն ու մարդու իրավունքների ու ազատությունների պահպանումն է: Միևնույն ժամանակ Մեդվեդևն ընդգծել է, որ այս իրադարձությունները խորը վերլուծության կարիք ունեն:
«Ապագայում կատարվելիքը ժամանակը ցույց կտա, սակայն ամեն դեպքում մենք պետք է ջանքեր գործադրենք մեր քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 260 մարդ: Վիրավորների թիվը հասնում է շուրջ 2000-ի: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀքաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքիվրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմըհայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։



