Էթիկայի 16 կանոններ
ЛАЙФ-
Սենյակի մեջ անձրևանոցը բաց վիճակում մի չորացրեք:

Թաց անձրևանոցը պետք է փակել, հավաքել և թողնել դռան մոտ կամ կախիչից կախված:
-
Երբեք պայուսակը մի դրեք ձեր ոտքերի վրա կամ սեղանին:

Շատ փոքր պայուսակները կարող եք դնել սեղանին, սակայն ավելի մեծ պայուսակները պետք է կամ կախել աթոռից կամ դնել գետնին:
-
Մեքենայի ամենահեղինակավոր և պաշտոնական տեղը հետևի նստատեղն է:

-
Երբեք առանց զանգելու հյուր մի գնացեք:
Ինչքան էլ տխուր հնչի, բայց միգուցե նրանք զբաղված են և ժամանակ չունեն ձեզնով զբաղվելու:
-
Մի օգտագործեք պոլիէթիլենային տոպրակ:

Միակ բացառությունը կարող է լինել սուպերմարկետից գնումներով տուն վերադառնալը:
-
Գեղեցիկ չէ ուտեստներ առաջարկելիս հիշեցնել, որ դուք դիետա եք պահում:

Ավելի լավ է ձևացնել,որ դուք ուտում և հավանում եք տանտիրոջ ուտեստները, սակայն այս ամենը չպետք է հասնի նրան, որ ձեզ հիվանդանոց տեղափոխեն՝ ձեզ հյուրընկալողին ձեր ալերգիայի մասին չտեղեկացնելու պատճառով:
-
Կինոթատրոնում մոտեցեք ձեր տեղին՝ դեմքով դեպի նստածները:

-
Նոր ծանոթացած մարդկանց հետ ձեզ շատ մտերիմ մի պահեք
Ավելի ֆորմալ միջավայրում նույնիսկ ձեր ընտանիքի անդամների հետ պետք է որոշակի սառնություն պահել: -
Երեխայի սենյակ մտնելիս միշտ թակեք դուռը:
Այս արարքով դուք երեխային կսովորեցնեք, որ նա էլ իր հերթին սենյակ մտնելիս թակի դուռը:
-
Եթե ինչ-որ մեկին ռեստորան եք հրավիրում, դուք պետք է փակեք հաշիվը:
-
Գաղտնի պահեք ձեր տարիքը, ֆինանսական կարգավիճակը, կրոնական պատկանելությունը, հիվանդության պատմությունը, սիրային կյանքը, ձեր հաջողություններն ու ձախողումները:
-
Կինը կարող է գլխարկ և ձեռնոցներ կրել սենյակի մեջ:
-
Երբեք մի կրեք ավելի քան 13 աքսեսուար (ներառյալ կոճակները)
Այլ կանոններ. ապարանջանը կարելի է կրել ձեռնոցի վրայից, բայց ոչ երբեք մատանին: Ինչքան մոտենում է երեկոն այնքան պետք է ավելի թանկարժեք զարդեր կրել:
-
Բամբասանքը միշտ էլ անընդունելի է
-
Մի զրուցեք քաղաքականության, կրոնի, առողջության կամ գումարի մասին:
-
Վերելակը վերջինը նստողը պետք է ամենամոտը լինի դռանը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:



