8 ժամ տևած բանակցություններից հետո Քերրիի պատվիրակությունն ընդմիջում է վերցրել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ պետքարտուղար Ջոն Քերրիի գլխավորությամբ, ընդմիջում է վերցրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ռուսական գերատեսչության իր աղբյուրին:
«ՌԴ ԱԳՆ-ի հետ 8 ժամ տևած բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունն ընդմիջում է վերցրել՝ խորհրդակցությունների համար»,- նշել է աղբյուրը:
Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը հույս ունի՝ ամերիկյան պատվիրակության գործընկերների հետ բանակցությունները կշարունակվեն այսօր: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ բանակցություններն անսովոր կերպով են ընթանում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



