Ռուս տանկիստները «Տանկային սպրինտի» վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում վարժանքներ են սկսել տանկային ստորաբաժանումների անձնակազմերի մասնակցությամբ, որոնց ընթացքում փորձարկվում Է «Տանկային բիաթլոն» բանակային մրցումների բարադրատարրերից մեկը՝ «Տանկային սպրինտ»-ը: Ինչպես օգոստոսի 20-ին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսումնական միջոցառումներում, որոնք անցկացվելու են երկու շաբաթվա ընթացքում, ներգրավված Է շուրջ 100 զինվորական:
Տ-72Բ տանկերի անձնակազմերը գործնականում կատարելագործում են արագ մեկնարկի եւ առավելագույն արագությամբ արգելքների հաղթահարման հմտությունները:
«Տանկային սպրինտ» մեթոդակարգով տանկային անձնակազմերի ուսուցումը նպաստում Է տարբեր հեռավորություններով նշանառու կրակ բացելու եւ մարտականին առավելագույնս մոտեցված Էքստրեմալ պայմաններում ժամանակակից ռազմական տեխնիկան կառավարելու տանկիստների վստահ գործողությունների մշակմանը»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Պարապմունքները կավարտվեն ռուսական ռազմակայանի «լավագույն տանկային անձնակազմ» գավաթի համար զորամիավորման տանկային ստորաբաժանումների մրցումներով:



