Ֆրանսիայի առողջապահության նախարարություն. Ահաբեկչությունից հետո 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
МЕЖДУНАРОДНОЕՆիսում ահաբեկչությունից հետո 48 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Lefigaro-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից:
Պաշտոնական տվյալներով՝ դեպարտամենտի հիվանդանոցներում այժմ 188 մարդ է գտնվում, նրանցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական ակտը տեղի էր ունեցել հուլիսի 14-ի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո. Անգլիական ափով ընթացող բեռնատարը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց: Ոստիկանները վարորդին գնդակահարել են այն ժամանակ, երբ նա, վրաերթի ենթարկելով անցորդներին, զիգզագաձեւ ընթացքով անցել էր երկու կիլոմետր: Զոհվել է 84 մարդ, երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



