Լավրով-Քերի հանդիպումը շարունակվում է ավելի քան չորս ժամ
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան չորս ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները` հայտնելով, որ հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով` 11:00-ին): Հանդիպման օրակարգում Սիրիայի իրադրությունն է, պայքարը ահաբեկչության դեմ, ինչպես նաև` ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցերը:
Քերիի այցին ընդառաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Մոսկվայում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Նախօրեին Քերիին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահի հետ բանակցություններն անվանել է «բաց և լուրջ»:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



