Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու լուրը հերքվել է. նա ողջ է. ԱԳՆ
ОБЩЕСТВОՀերքվել է Նիսում ահաբեկչությունից ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը. նա ողջ է։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչությունից 2 ՀՀ քաղաքացի է զոհվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։



