ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ են զոհվել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ
ОБЩЕСТВОԵրկու ամերիկացիներ՝ հայր եւ որդի, դարձել են Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված ահաբեկչական գործողության զոհեր: Այս մասին հուլիսի 15-ին հաղորդել Է ABC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Զոհվածների ընտանիքի անդամը հավաստել Է, որ Շոն Քոուփլենդը եւ նրա 11-ամյա որդի Բրոուդին սպանվել են գրոհի ժամանակ: Նրանք իրենց արձակուրդն անցկացնում Էին Նիսում»,- հաղորդել Է հեռուստաալիքը:
Հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարը լրիվ արագությամբ մխրճվել Է բազմության մեջ Նիսի Անգլիական առափնյակում, որտեղ այդ պահին գտնվում Էին հազարավոր մարդիկ, որոնք ցրվում Էին Ֆրանսայի Ազգային տոնի առթիվ տեղի ունեցած տոնական հրավառությաւնից հետո: Վերջին տվյալների համաձայն՝ դրա հետեւանքով զոհվել Է 84 մարդ, եւս18 մարդ գտնվում Է օրհասական վիճակում: Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով՝ Նիսում հարձակման հետեւանքով զոհվել Է ՌԴ-ի մի քաղաքացուհի, եւս մեկ ռուս կին վիրավոր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



