Արցախի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նիսի ահաբեկչության առնչությամբ
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԼՂՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մեր խորին ցավակցությունները ֆրանսիացի ժողովրդին: Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են Նիսի ողբերգությունից»,- ասվում է գրառման մեջ:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղծանր վիճակում է:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնականհատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանցուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-ամյա քաղաքացի է:



