Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմը հինգ մեդալ է շահել միջազգային օլիմպիադայում
ОБЩЕСТВОՉինաստանի Հոնկոնգ քաղաքում հուլիսի 9-ին մեկնարկել են 2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունի ց:
Արծաթե մեդալի է արժանացել Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Միքայել Մկրտչյանը, բրոնզե մեդալի՝ նույն դպրոցի սաներ Նարեկ Խանդանյանը, Սերգեյ Ներսիսյանը, Վահան Մարտիրոսյանը և «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արսեն Համբարձումյանը:
ՀՀ դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադայի հավաքականը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը և Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը: Նշենք, որ Վրաստանի և Ադրբեջանի թիմերը ստացել են մեկական բրոնզե մեդալներ:



