Թուրքիայում ոստիկանական կենտրոնի վրա հարձակում է իրականացվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հնչեցված պատասխան կրակոցների հետևանքով վիրավորվել են հարակից տան տանիքում գտնվող 40-ամյա մի մարդ և նրա 10-ամյա որդին: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Երեխայի կյանքը վտանգված է:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` հարձակման հեղինակները Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներն են, ում հայտնաբերելու նպատակով Սիիրթում գործողություն է սկսվել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



