ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը
ОБЩЕСТВОՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Shabat.am-ին ԱԳՆ-ից հայտնել են, որ հաստատված տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված հարձակումը, որի ժամանակ, ըստ նախնական տվյալների, 80 մարդ է զոհվել։
Ավելի վաղ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր գրառմամբ դատապարտել էր հարձակումը և ցավակցել զոհերի հարազատներին ու մերձավորներին:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրա



