Ի՞նչ նոր և աբսուրդի հասնող արարքներ են անում աղջիկները՝ իրենց գեղեցիկ մարմինը ցուցադրելու համար
ЛАЙФԻ՞նչ է վերջերս կատարվում մարդկանց հետ սոցիալական կայքերում: Նրանք, նոր թրենդեր հորինելով, անընդհատ փորձում են բոլորին ապացուցել, թե ինչ գեղեցիկ, առողջ և նախանձելի մարմին ունեն: Ձեզ ենք ներկայացնում ամենաաննորմալ թրենդերը, որ տարածվել են համացանցում:
-
Iphone 6-ի մարտահրավերը
Աղջիկները լուսանկարում են իրենց ծնկների վրա դրված Iphone 6-ը և դրանով ապացուցում, որ իրենք այնքան նիհար են, որ իրենց երկու ծնկները միասին հավասար են Iphone 6-ի երկարությանը:

-
A4-ի մարտահրավերը
Այս թրենդը նույնպես վերջերս է հայտնի դարձել: Աղջիկները լուսանկարներ են տեղադրում, որտեղ նրանք A4 չափի թղթով ծածկում են իրենց իրանները՝ այդպես պարծենալով իրենց իրանների բարակությամբ:
-
Մետաղադրամներով անրակի մարտահրավերը
Մեկ այլ անհեթեթ թրենդ է մետաղադրամներով անրակի մարտահրավերը: Այս մարտահրավերի բնույթն այն է, որ աղջիկները պետք է կարողանան ինչքան հնարավոր է շատ մետաղադրամներ դնեն իրենց անրակների վրա՝ այդպես ապացուցելով դրանց խորությունը:

-
Թղթադրամի մարտահրավերը
Եթե դուք կարողանում եք թղթադրամը ոլորել ձեր դաստակի վրայով, ապա, ըստ այս անհեթեթ թրենդի, դուք համարվում եք «գեղեցիկ» և «նիհար»:

-
Պորտի մարտահրավերը
Եվ, վերջապես, վերջին հիմար թրենդը պորտի մարտահրավերն է, այսինքն, աղջիկները պետք է կարողանան իրենց ձեռքը մեջքի վրայով անցկացնելով հասցնել իրենց պորտին:
Այս թրենդերը փորձում են մեզ ապացուցել, որ նման մարտահրավերները առողջ լինելու չափանիշներ են, սակայն վստահ եղեք՝ նիհար լինել բոլորովին էլ չի նշանակում առողջ լինել: Սիրեք ձեր մարմինը և հետևեք ձեր առողջությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



