Արման Թաթոյանն ու Նասեր Սերաջը քննարկել են ՀՀ և ԻԻՀ միջև ՄԻՊ ոլորտի համատեղ ծրագրերի հարցեր
ОБЩЕСТВОՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 14-ին ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Իրանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին:
Կողմերը կարեւորել են երկու երկրների ինստիտուտների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր՝ նախանշելով փոխգործակցությունը զարգացնելու հնարավոր ուղղություններ: Քննարկվել է նաեւ Իրանի՝ Հայաստանում անազատության մեջ գտնվող քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմանի համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու,



