Կարող եմ ավելի լավ խաղալ. Հենրիխ Մխիթարյան
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Bild»-ի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում իր հաջող խաղի մասին.
«Ես վստահ եմ իմ ուժերին և նույն վստահությունը զգում եմ մարդկանց կողմից: Շատ ուրախ եմ, որ վերջապես գտել եմ իմ տեղը թիմում:
Ինձ թվում է, որ կարող եմ ավելի լավ խաղալ: «Շախտյորում» իմ խնդիրը գոլեր խփելն էր, իսկ իմ բրազիլացի խաղընկերներս կառուցում էին խաղը: «Բորուսիայում» ինքս եմ կազմակերպում, պահեր ստեղծում և իրացնում դրանք կամ գոլային փոխանցումներ կատարում: Այստեղ ես անում եմ ամեն ինչ. կարծում եմ՝ հետագայում նույնկերպ կշարունակեմ:
Երախտապարտ եմ երկրպագուներին այն բանի համար, թե ինչպես են նրանք օգնում մեզ»,- ասել է Մխիթարյանը:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



