Սա անհավանական է. հին ու ձանձրալի կեդերին տալիս ենք նոր տեսք
ВИДЕОՇատ շատերիս դարակներում հաստատ կգտնվեն արհամարհված ու մի կողմ գցած մի քանի զույգ կեդեր, որոնք թեև մաշված չեն, բայց այլևս չունեն իրենց երբեմնի թարմ տեսքը: Այսօր մենք միասին մանրամասն կսովորենք հին կեդերին նոր տեսք տալու անհավանական հեշտ մի հնարք, որն ուղղակի հիանալի է:


Սկզբի համար քեզ պետք կլինի վերափոխման ենթակա մի զույգ կեդ, որի ռետինե հատվածը պետք է մանրակրկիտ լվանալ: Լավ արդյունքի համար դա արա ատամի մածուկով և ատամի խոզանակով: Իսկ եթե կեդը բաց գույն ունի, ապա նույն տարբերակով լվա նաև կոշիկի կտորի հատվածը:
Անհրաժեշտ գործիքներ
1.Ժանյակ /кружева, гипюр/
2.Մաքուր սպիտակ կտոր
3.Էմուլսիոն սոսինձ
4.Մկրատ
5.Նշտար /лезвие/
6.Վրձին

Վերցրու ժանյակի կտորը այն չափով, որպեսզի մարզակոշիկի կողային մասերում այն մի փոքր ավելի երկար լինի, քան պահանջվում է:

Չափիր, կրտիր կտորները երկու զույգերի համար, դիր մի կողմ ու վերցրում վրձինը: Սոսնձապատիր կեդերի մակերեսը ու միանգամից տեղավորիր նրա վրա ժանյակը և մաքուր կտորով փորձիր «նստեցնել» այն կոշիկի վրա: Նույնը արա կոշիկի մյուս զույգի բոլոր ձևափոխման ենթակա հատվածների հետ: Այնուհետև մոտ կես ժամ թող չորանա:



Երբ սոսինձը կչորանա, ձեռքդ վերցրու նշտարը: Այստեղ քեզանից կպահանջվի մաքսիմալ զգուշություն, նախ՝ ձեռքդ , և երկրորդ՝ կոշիկդ չվնասելու համար: Հեռացրու կտորի ավելորդ մասերը դանդաղ, զգույշ ու առանց շտապելու:




Ահա և վերջ, քո ձանձրալի կեդերն այլևս ունեն այսպիսի նորաձև, թարմ ու ոճային տեսք: Նույնը կարող ես անել նաև մուգ գույն ունեցող հնացած կեդերի հետ, բայց այդ դեպքում արդեն ժանյակը պիտի լինի բաց երանգների մեջ: Այս տարբերակը իսկապես հրաշալի է նաև «տղայական» կեդերը աղջկական դարձնելու համար:
Աշխատանքի ողջ ընթացքը՝ տեսանյութում



