Վարչապետը ԿԲ նախագահին առաջարկեց քննարկել կարկուտից տուժած քաղաքացիների վարկերի հետաձգման հարցը
ОБЩЕСТВОՀայաստանի կառավարությունը 105 մլն դրամ հատկացրեց Արմավիրի,Արագածոտնի և Լոռու մարզերում կարկուտի հետևանքները վերացնելու համար: ԱՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներն, ընդհանուր առմամբ կստանան 61,6 մլն դրամ, Արագածոտնի մարզի բնակիչները՝ 27,4 մլն դրամ, Լոռու մարզինը՝ 16 մլն: Դրամական միջոցները կհատկացվեն շենքերի վերակառուցման (մասնավորապես տանիքների), նոր հակակ արկտային կայանների գնման և տեղակայման, ինչպես նաև Լոռու մարզում տեղումների հետևանքները վերացնելու համար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ հարցը երկուշաբթի քննարկել է Հանրապետության Նախագահի հետ և որոշում է կայացվել, հնարավորինս օգնել ժողովրդին: «Խնդիրն, իհարկե, պարզ է. մենք մեր քաղաքացիների բոլոր ցանկությունները չենք կարող բավարարել: Երեկ եղել ենք մի քանի համայնքներում, և իրոք մեծ աղետ է տեղի ունեցել, մարդիկ ունեն վարկեր, ծախսեր են իրականացրել՝ ակնկալելով բերք ստանալ, իրացնել և հետո վարկերը մարել: Նաև առաջարկ կար, որպեսզի վարկերը հետաձգվեն: Ես պարոն Ջավադյանին խնդրում եմ և առաջարկում եմ, որպեսզի նաև առևÕ �րային բանկերի հետ համագործակցենք և հնարավորինս՝ գոնե մեկ տարով հետաձգենք գյուղացիների վարկերը»,- ասաց վարչապետը:



