Ապագայի քաղաքը՝ միֆեր ու ճշմարտություն Դուբայի մասին (լուսանկարներ)
ФОТО
Դուբայը պարզապես քաղաք չէ: Դուբայը բրենդ է, երազանք, լեգենդ, աշխարհի ամենաանհավանական մեգապոլիսներից մեկը,-տեղեկացնում է Past.am-ը: ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքն ու նույնանուն էմիրությունների կենտրոնը՝ Դուբայը, բառացիորեն վեր է խոյացել անապատից մոտ 20 տարի առաջ:
«Ռեկորդների քաղաքը» ապշեցնում է երևակայությունը՝ հենց այստեղ է կառուցվել աշխարհի ամենաբարձր շինությունը, ստորջրյա համարներով հյուրանոցը, մեծ արհեստական կղզին և այլն: Հենց Դուբայն է դարձել ամենաառաջադեմ ու ամենաշքեղ մուսուլմանական կենտրոնը:
Դուբայը չունի հարուստ պատմական ժառանգություն: Հենց այն պատճառով, որ քաղաքը չունի պատմական ոգի, շատերը քննադատում են քաղաքը դրա ստերիլության ու յուրահատուկ մթնոլորտի բացակայության համար:
Past.am-ներկայացնում է միֆեր Դուբայի մասին:
Միֆ № 1. Դուբայում արգելված է ալկոհոլը
Դա այդքան էլ այդպես չէ: Ալկոհոլը լիակատար արգելքի տակ է միայն Շարժայի էմիրությունում, իսկ Դուբայում կարող եք պատվիրել ալկոհոլ ռեստորաններում, գիշերային ակումբներում կամ հյուրանոցներում: Այստեղ կա 1 նրբություն՝ ալկոհոլը չի վաճառվում սուպերմարկետներում կամ այն սրճարաններում ու ռեստորաններում, որոնց կից չեն հյուրանոցներին:
Պաշտոնապես Դուբայում չի կարելի պահպանել ու օգտագործել ալկոհոլ, եթե չունեք դրա համար լիցենցիա:
Միֆ № 2. Դուբայում անտանելի շոգ է
Մայիսից մինչև սեպտեմբեր սնդիկի սյունը հազվադեպ է իջնում 45 աստիճանից, սակայն նույնն է իրավիճակը նաև Եգիպտոսում, Իսրայելում ու տարածաշրջանի մյուս երկրներում: Բայց Դուբայում գրեթե չկա շինություն, որտեղ չի գործում օդորակման համակարգ:
Անհարմարություն կզգաք միայն փողոցում գտնվելիս:
Միֆ № 3. Դուբայում գրեթե չկան հետիոտնային անցումներ
Համեմատած մյուս երկրների հետ՝ դրանք, իհարկե, քիչ են: Պետք չէ մոռանալ, որ քաղաքը կառուցված է անապատում ու ամռանը խորհուրդ չի տրվում քայլել արևի տակ:
Միֆ № 4. Դուբայի ծաղկումը պայմանավորված է միայն նավթարդյունահանմամբ
Ներկայում նավթն ապահովում է ազգային արտադրանքի միայն 20%-ը: Տնտեսության մեջ առաջատար են առևտուրն ու արտադրությունը, ծառայությունների ոլորտն ու տուրիզմը:
Միֆ № 5. Դուբայում գործում են խիստ կաննոներ
Լողափին, հյուրանոցում, գիշերային ակումբում կարող եք ձեզ ազատ զգալ, սակայն եթե ցերեկային ժամերին գնում եք Dubai Mall, ապա սահմանափակվեք թևանցուկ քայլելով: Ցերեկը լողափին կարող եք ձեզ ազատ զգալ, բացի կիսամերկ արևայրուք ընդունելուց:
Միֆ № 6. Դուբայում ամեն ինչ թանկ է
Նայած, թե ինչի հետ ենք համեմատում: Դուբայի տաքսիները էժան են եվրոպականից: Միակ բանը, ինչով Դուբայը իսկապես հարմար չէ բյուջետային տուրիզմի սիրահարներին, հոսթելների բացակայությունն է ու տարածքի էժան վարձակալումը:
Երեք աստղանի հյուրանոցներ գտնել կարող եք, սակայն հիմնականում այստեղ շեշտը դրվում է 4 ու 5 աստղանի հյուրանոցների վրա: Դրանց գները գրեթե չեն տարբերվում եվրոպականներից:




















































