Հռոմի մոտ զարթնող հրաբուխ են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի արվարձաններում՝ Ալբանյան լեռների շրջանում, հրաբուխ է ժայթքման պատրաստվում, որի ավերիչ ուժը կարող է համեմատվել Վեզուվի հետ։ Դրան նվիրված հետազոտությունները հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում, հայտնում է Daily Mail–ը։
Գեոֆիզիկոսները պարզել են Ալբանյան լեռներում հրաբխի նախորդ ժայթքումից վերցրած նյութերի ծագումը եւ ուսումնասիրել տեղանքի արբանյակային լուսանկարները։ Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ հրաբուխը 31 հազար տարվա ժայթքող ցիկլ ունի եւ հիմա հանգստի վիճակում է։
Երկրաբանները լեռների անսովոր բարձրացում են նկատել, որը վկայում է դրանց տակ մագմայի փուչիկի առկայության մասին։ Վերջին 200 հազար տարվա մեջ լեռների մակերեսը 50 մետրով բարձրացել է, ասում են գիտնականները։ Ներկայումս տեղանքը ծովի մակարդակից բարձրանում է տարեկան 2 մմ արագությամբ։



