Համատեղ ստուգայցեր`մեքենաների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման և այլ ուղղություններով
ОБЩЕСТВОՎերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով շուրջ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում`անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով: Հերթական համատեղ ստուգայցի ընթացքում ևս մի քանի փողոցներից առգրավվել են մետաղյա արգելապատնեշներ, իսկ դրանք տեղադրող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ: Այս գործընթացին զուգահեռ՝ խիստ վերահսկողություն է իրականացվում չսահմանված վայրերում մեքենաների կայանման և ավտոկայանատեղերում քաղաքացիներից ապօրինի դրամահավաքի դեպքերը բացայտելու և վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գործընթացը շարունակական է լինելու:









Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



