Հայաստանը՝ տարածաշրջանի ամենաոչգրավիչ երկիր.«168 ժամ»
ОБЩЕСТВО«Արտերկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2002-2014 թվականներին աճել Է 7.4 անգամ։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2002 թվականին Հայաստան է այցելել 162 հազար զբոսաշրջիկ, 2014-ին՝ 1.2 միլիոն։ Թվում Է՝ վատ ցուցանիշ չէ։ Սակայն հատկապես զբոսաշրջության ցուցանիշների մասին խոսելիս՝ պարտադիր է համեմատականներ անցկացնել տարածաշրջանի հարևանների հետ։ Ադրբեջանում, օրինակ, 2002-2014 թվականներին զբոսաշրջիկների ներհոսքն աճել Է 3.75 անգամ (ավելի քիչ, քան Հայաստանի պարագայում)։ Սակայն զբոսաշրջիկների հոսքի բացարձակ ցուցանիշի առումով Ադրբեջանն ավելի առաջ Է. 2014-ին այդ երկիրն ընդունել է 2 մլն 160 հազար զբոսաշրջիկ։
Իսկ Վրաստանի հետ համեմատությունն արդեն խորը մտահոգության տեղիք Է տալիս։ 2002-2014 թվականներին Վրաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքն աճել է 18.5 անգամ՝ 300 հազարից հասնելով 5.5 միլիոնի։ Ու այսօր Էլ շարունակում Է աճել։ Իհարկե, ծովը մեծ դեր Է խաղում զբոսաշրջության հարցում, սակայն ծովը հավերժ եղել է, իսկ վրացական տուրիզմը սկսել Է զարգանալ 2004 թվականից հետո ու սրընթաց աճել Է հատկապես ետճգնաժամային շրջանում՝ 2010-2013 թվականներին։ Ու, որ պակաս ուշագրավ չէ, Վրաստան այցելող ՀՀ և մյուս երկրների քաղաքացիների անգամ 1%-ը չգիտի՝ ինչ տեսք ունի Վրաստանի լոգոն (եթե, իհարկե, նման բան գոյություն ունի)։ Իսկ Հայաստանը 400 հազար դոլար է վճարել երկրի լոգոյի ու բրենդի մշակման համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



