Ոճային խորհուրդներ թմբլիկ աղջիկների համար
ЛАЙФ-
Կրեք բամբակյա հագուստ պոլիեսթերի փոխարեն
Ոչ բոլոր ամառային զգեստներն են կարված բոլոր տեսակի կազմվածք ունեցող մարդկանց համար: Ընտրեք շնչող կտորներ, ինչպես օրինակ բամբակյա պոլիեսթերի փոխարեն, և արդյունքում դուք շատ ավելի քիչ կքրտնեք: Իսկ նույնիկս եթե քրտնեք, ապա քրտինքը չի մնա ձեր մարմնի վրա:
-
Կրեք boyfriend շորտեր
Եթե ձեր ոտքերը և կոնքերը թմբլիկ են, շատ կարճ շորտերը կարող են անհարմար լինել, քանի որ այդ դեպքում ձեր շորտերը կարող են բարձրանալ և նմանվել ներքնազգեստի: Այս դեպքում ձեզ օգնության կգան boyfriend շորտերը, որոնք հիմա շատ նորաձև են և կարող են գեղեցիկ ընդգծել ձեր կոնքերը:

-
Կրեք ավելի թեթև և լայն բլուզներ
Շատ շոգ և խոնավ եղանակներին երբ դուք ամենօրյա վազքի մեջ եք, կիպ բլուզներ կրելու դեպքում դուք ավելի շուտ կքրտնեք և ձեզ հարմարավետ չեք զգա: Իսկ թույլ և լայն բլուզները կօգնեն, որ ձեր թևատակերը շնչեն:

-
Կրեք երկարուկարճ կտրվածքով զգեստ
Հետևից երկար և դիմացից կարճ կտրվածքով զգեստը շատ գեղեցիկ կլինի ձեր մարմնին, քանի որ այն, ձեր փարթամ կազմվածքին չի խանգարի և զգեստի հետևի փեշը չի բարձրանա:

-
Ցածր բացվածքով բլուզներ
Եկեք ընդունենք, որ ցածր բացվածքով բլուզները հարմար չեն փարթամ կուրծ ունեցողների համար: Հետևաբար պետք է նման բլուզներ հագնելիս դրա տակից նաև կրել մեկ այլ շապիկ՝ բացվածքը փակելու համար: Բնականաբար ամռանը երկու շերտ վերնաշոր հագնելը անհնար կլինի: Հետևաբար, կարող եք եռանկյունաչափ կտոր վերցնել, այն կպցնել ձեր կրծքկալին և հագնել ցածր կտրվածքով բլուզը: Սա շատ հարմար լուծում կլինի ամռան շոգի համար, և բացի դա, տպավորություն կստեղծվի, որ դուք երկու շապիկ եք կրում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



