Ալիեւը չի ուզում հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով. ՀՀԿ փոխնախագահ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանական կողմն իրականության չհամապատասխանող կամ կոնտեքստից կտրված հայտարարություններ է անում` փորձելով սրել իրավիճակը Հայաստանում: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանում կա խոսքի ազատություն, ազատ մտածող հասարակություն եւ հենց սրանից է փորձում օգտվել Ադրբեջանը: Սա իհարկե ի սկզբանե տապալված տարբերակ է, քանի որ բազմակարծության մթնոլորտը թույլ է տալիս զատել թացը չորից եւ անհրաժեշտության դեպքում համախմբվել արտաքին թշնամու դեմ»,-ասաց Աշոտյանը:
Ըստ իշխող կուսակցության փոխնախագահի` ակնհայտ է, որ Ադրբեջանը ղեկավարը չի ուզում Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորում, սակայն խիզախություն չունի այդ մասին բացահայտ հայտարարելու գերտերությունների ղեկավարներին: Հենց այդ պատճառով էլ, Աշոտյանի կարծիքով, ադրբեջանական կողմը հույս ունի տապալել խաղաղ կարգավորման գործընթացը Հայաստանի միջոցով այն կերպ, ինչպես ինքն արդեն վերեւում նշեց. «Դա երբեք չի լինի»:



