Խոշոր հրդեհ Արաբկիրի այգու մոտակայքում (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 19.19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1», իսկ 19.21-ին` «ԲԻՍ 2» աստիճան: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:
Ժամը 19.57-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայրում կա 10-ից ավելի մարտական հաշվարկ հրշեջներին օգնել են հարակից տների բնակիչները։
Նշված վայր է ժամանել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



