Ամառային համեղ կոկտեյլներ
ЛАЙФԵթե ցանկանում եք ազատվել ավելորդ կալորիաներից և քչացնել քաղցրի օգտագործումը, ապա ձեզ ենք ներկայացնում ամառային զովացուցիչ կոկտեյլներ, որոնք չեն պարունակում կալորիաներ և քաղցր: Դրանք քաղցրահամ են մրգերի և այլ բնական բաղադրիչների հաշվին: Որոշները պարունակում են փոքր-ինչ շաքարավազ, սակայն դուք կարող եք այն չավելացնել:
-
Ձմերուկի մոխիտո

Մոխիտոները սովորաբար շատ շաքարավազ են պարունակում, սակայն այս կոկտեյլը իր քաղցրությունը ստանում է բնական ճանապարհով՝ հենց մրգից: Պատրաստեք այս զովացուցիչ ըմպելիքը խառնելով ընդհամենը 1 բաժակ ձմերուկը, մի փոքր լայմի հյութը, ռոմը, գազավորված ջուրը և դաղձի տերևները:
-
Պալոմա

Սա գրեյպֆրուտի, լայմի և տեկիլայի համեղ խառնուրդ է, որը հրաշալի ըմպելիք է երկար աշխատանքային օրվանից հետո վայելելու համար: Կարող եք ավելացնել մեկ թեյի գդալ շաքարավազ եթե չեք ցանկանում, որ այն մի փոքր թթու լինի:
-
Ձմերուկային մարգարիտա

Այս կոկտեյլի համար ձեզ պետք են ձմերուկի հյութ, թարմ նարնջի հյութ և իհարկե տեկիլա: Բաղադրատոմսի մեջ նաև նշվում է մեկ թեյի գդալ շաքարավազի մասին, սակայն կարող եք ավելի քիչ ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



