Նորաձևության 21 գաղտնիքներ կարճահասակ աղջիկների համար
ЛАЙФ-
Ոտքից գլուխ նույն գույնը հագնելով՝ դուք ավելի բարձրահասակ կերևաք:

-
Ինչքան հագուստի գույնը մուգ լինի, այնքան լավ

-
Բարձրակրունկները և պլատֆորմով կոշիկները իդեալական կլինեն՝ հասակն ավելացնելու համար:
Միայն եթե դրանք հարմար են: Չտանջեք ինքներդ ձեզ:
-
Սուր ծայրով տափակ կոշիկները նույնպես կարող են օգնել և շատ գեղեցիկ տեսք կունեն ձեր վրա:

-
Հատկապես եթե դրանց հետ կրեք կարճ կիսաշրջազգեստ:

-
Բարձր գոտկատեղով տաբատները պետք է ձեր անբաժան ընկերները դառնան: (բացի այդ դրանք շատ գրավիչ են)

-
Մի վախեցեք գեղեցիկ maxi կիսաշրջազգեստներից կամ զգեստներից:

-
Հատկապես եթե դրանք բացվածքներ ունեն, որոնք ցույց կտան ձեր ոտքերը:

-
Պարկանման զգեստները, տաբատները և տունիկաները նույնպես կարող են շատ հարմարավետ լինել, բայց դրանք կարող են ձեզ մի փոքր կարճ ցույց տալ:

-
Նույնը կարող լինել նաև կապրիների և կուլոտների դեպքում
Սակայն եթե ցանկանում եք կրել դրանք, ապա մի հապաղեք:
-
Վստահեք ձեր հագուստը դերձակին
Սա, հնարավոր է, մի փոքր ավելորդ թվա, սակայն հաճախ դա ձեր ամենաճիշտ որոշումն է: Եթե հագուստը շատ մեծ և լայն է թվում, ապա այն մի փոքր նեղացնելը ձեզ կօգնի դադարել փոքրիկ երևալուց:
-
Եթե գոտի, ապա ընտրեք նեղը
Մեծ և ծանր գոտիները խորհուրդ չեն տրվում:
-
Խուսափեք մեծ պայուսակներ օգտագործելուց: Դրանք ձեզ ավելի փոքր ցույց կտան:

-
Եթե ուզում եք ավելի բարձրահասակ երևալ, կրեք ուղղահայաց զոլերով հագուստ:

-
Խուսափեք կրել կոշիկներ, որոնք կապվում են կոճի հատվածում:
Դրանք ձեր ոտքերը կարճ ցույց կտան:
-
Կրեք ցածր բացվածքով բլուզներ: Ցանկալի է V-ձև բացվածքը

-
Կրեք նույն գույնի կոշիկ և տաբատ

-
Եթե ընտրությունը կիպ կամ թույլ բլուզի միջև է, ապա ընտրեք կիպը:

-
Մի՛ գնեք մինչև գետին հասնող ջինսեր:

-
Ձեր հագուստը գնեք մանկական բաժնից:
Հաճախ մանկական բաժնի հագուստը շատ ավելի գեղեցիկ է լինելու ձեր վրա:
-
Մազերը բարձր հավաքեք:
Դուք շատ էլեգանտ և ոճային տեսք կունենաք և իհարկե մի քանի սանտիմետրով ավելի բարձրահասակ կլինեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



