Մանկավարժականի ուսանողուհին՝ 21-ամյա Ջուլիետան, ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթին՝ նշելով պատճառը
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում փորձում է պարզել 21-ամյա Ջուլիետա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
«Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։ Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։ Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին»,- ասված է ՔԿ-ի տեղեկատվության մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ «հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել նաև հնարավոր շարժառիթների վերաբերյալ մամուլի հրապարակումները»:



