Հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագիրը ջանքերի համատեղում է. ՀՀ նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի ու Ռուսաստանի միջև Հակաօդային պաշտպանության միավորված (ՀՕՊ) համակարգ ստեղծելու համաձայնագիրը ջանքերի համատեղում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Գիտեք, նախ պիտի ասեմ, որ սա նոր թեմա չէ, այն շատ վաղուց առկա է մեր իրականության մեջ: Սկզբնական շրջանում նույնիսկ ունեինք ԱՊՀ մեկ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ: Արդեն 7 տարի է` ունենք С-300 համակարգեր, և մեր հակաօդային պաշտպանության հիմնական միջոցները С-300-ներն են: Եթե ՀԱՊԿ Հակաօդային պաշտպանության համակարգում ևս նոր հրթիռներ տեղակայվեն Հայաստանում, դա միա յն ու միայն դրական կարող է լինել, քանի որ դրանք պաշտպանողական միջոցներ են: Բայց պետք է ասեմ, որ «միասնական համակարգ» կոչվածը չի նշանակում ազգային համակարգերի վերացում, կոնկրետ այս պարագայում Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության պետը և հրամաններն ինքն է արձակելու: Սա ոչ թե ազգային ՀՕՊ համակարգերի վերացում է, մեկ ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում»,-նշել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանն իր հակաօդային պաշտպանությունը իրականացնելու է իր գործընկերների աջակցությամբ, այնպես ինչպես գործընկերներն են իրենց ՀՕՊ խնդիրներն անհրաժեշտության դեպքում իրականացնելու Հայաստանի աջակցությամբ: «Ես այս հարցերին շատ մանրամասն եմ տիրապետում, որովհետև տևական ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար ու այս խնդիրներին ծանոթ եմ»,-եզրափակել է ՀՀ նախագահը:



