Իրանը Պարսից ծոցում հսկողություն Է իրականացնում բոլոր արտասահմանյան նավերի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕՊարսից ծոցի գոտում բոլոր արտասահմանյան մարտանավերը գտնվում են Իրանի ռազմածովային ուժերի հսկողության ներքո: Այս մասին հայտարարել Է «Իսլամական հեղեփոխության պահապանների» զորակազմի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին:
Նա այսպես Է մեկնաբանել արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, թե հուլիսի 11-ին Որմզդի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի հինգ կատերներ 500 մետր մոտեցել են ամերիկյան ռազմանավին, որտեղ գտնվել Է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Վոտելը:
«Պարսից ծոցում մեր հսկողության տակ են գտնվում բոլոր արտասահմանյան ռազմանավերը: Այդ հսկողությունն ինչ-որ նոր բան չԷ, այն մշտական հիման վրա իրականացվել Է միշտ եւ շուրջօրյա: Մարտանավերի տեղափոխումների այդ հսկողությունը մենք կիրականացնենք այսուհետեւ Էլ: Հատկապես դա վերաբերում Է այն երկրների նավերին, որոնք գտնվում են մեր տարածաշրջանի սահմաններից դուրս, եւ, ամենից առաջ, այն երկրների նավերին, որոնք թշնամաբար են վերաբերվում Իսլամական Հանրապետության նկատմամբ»,- ընդգծել Է «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի հրամանատարության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է ԻՍՆԱ գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



