Ռուսաստանի հետ առաջացած խնդրում մենք ճիշտ էինք, սակայն երկրների միջեւ թշնամությունը մշտական չի լինի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ընթացքում անդրադարձել է ռուսական Սու 24–ը խոցելուց հետո ռուս–թուրքական լարվածությանն ու հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը։
«Ռուսաստանի հետ առաջացած խնդրում մենք ճիշտ էինք, սակայն երկրների միջեւ թշնամությունը մշտական չի լինի։ Հենց սկզբից էլ ռուս եւ թուրք ժողովուրդներին այդ լարվածությունը դուր չեկավ։ Վերջում երկու երկրների ղեկավարները ջանքներ գործադրեցին եւ հարաբերությունների կարգավորման գործընթաց նախաձեռնեցինք»,–ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:



