Միչիգանում երկու դատական պրիստավներ են սպանվել հրաձգության հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Միչիգանի նահանգում երկու մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով, հաղորդել Է տեղի շերիֆ Փոլ Բեյլին:
Սենտ Ջոզեֆ քաղաքում տղամարդը հրաձգություն Է սկսել դատարանի շենքի մոտ: Նա սպանել Է երկու դատական պրիստավների եւ վիրավորել եւս մեկին, ինչից հետո գնդակահարվել Է ոստիկանների կողմից:
Ոստիկանության՝ վերքեր ստացած աշխատակիցը տեղափոխվել Է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում Է կայուն, հաղորդել Է Associated Press-ը:
Շերիֆի խոսքով՝ հարձակվողը եղել Է բանտարկյալ, որը պահապան զինվորներից խլել Է զենքը եւ սկսել կրակել:
Նահանգապետ Ռիկ Սնայդերը Twitter-ում գրել Է, որ ոստիկանությունն իրադրությունը վերցրել Է հսկողության տակ, հրաձգության փաստով հետաքննություն Է սկսվել, հաղորդել Է BBC-ն:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



