Լավրովը մտադիր է Ալիևի հետ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը
ПОЛИТИКАՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա որոշակի քայլերը:
«Գնահատում ենք ձեր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ռուսական նախաձեռնությունների հանդեպ: Գործընթացն իսկապես առաջ է գնում, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից, նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ:
Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ավելի հստակ սահմանել հետագա քայլերը» ,- Լավրովին մեջբերում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հաստատել էր, որ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի սկզբներին կայցելի Հայաստան` մասնակցելու ՀԱՊԿ ԱԳՆԽ (արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստին, այնուհետև` Ադրբեջան:



