Life.panorama.am-ը գրում է.
Երգահան, հաղորդավորուհի Մարինա Թագակչյանի երկրորդ դստեր լույս աշխարհ գալունLife.panorama.am-ն արդեն անդրադարձել է: Դստեր ծնունդից երկու ամիս անց երգահանը առաջինը Life.panorama.am-ին է տրամադրել փոքրիկի լուսանկարներն ու ընտանեկան առօրյայից մանրամասներ պատմել.
«Յանաս արդեն երկու ամսական է, շատ շարժուն է, իսկը քույրիկի նման: Աղջիկս ճիշտ է, դեռ շատ փոքր է, բայց մի տեսակ կազմակերպված է, հասուն եւ չափված-ձեւած: Եթե համեմատեմ քույերին՝ Եվաս ավելի էպատաժայաին է, խելացի ու ժպտերեսիկ, իսկ Յանաս ամեն մեկին չի ժպտա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ջոկող» է»,- ծիծաղելով պատմեց երջանիկ մայրիկը:

Մարինա Թագակչյանի խոսքով՝ որպես մայրիկ երկրորդ բալիկի խնամքի հարցում ավելի համարձակ է, զգացողություններն էլ միաժամանակ եւ ծանոթ են, եւ անծանոթ.
«Երկրորդ բալիկի դեպքում ավելի փորձառու ես, մի տեսակ ներքին վստահություն ունես, բայց միեւնուն ժամանակ ավելի զգուշավոր ես: Երկրորդ բալիկի ժամանակ արդեն զգում ես ծնող լինելու պատասխանատվությունն, իսկ առաջինի դեպքում տպավորություն էր, թե տիկնիկ ես ունեցել, որի հետ կապված ամեն ինչ նոր է: Հիմա զգում եմ, որ ծնող եմ ու պետք է լիարժեք խնամք ապահովեմ ձագուկիս»,- նշեց երջանիկ մայրիկը:

Ի դեպ՝ ավագ դստեր՝ Եվայի երկու ամյակը լրացել է հուլիսի 9-ին, Մարինան նկատեց, որ դժվար է երկու փոքրիկի խնամքով զբաղվելը, բայց այս հարցում մայրական բնազդով է առաջնորդվում.
«Քույրերի տարիքային տարբերությունը երկու տարուց էլ քիչ է, ու շատ դժվար է երկու փոքրիկի խնամել, բայց ուրիշ տարբերակ չկա, այնպես որ փորձում եմ տարբերակներ գտնել եւ ասեմ, որ գլուխ բերում եմ»,- ժպիտով ավարտեց երգահանը:








