Լեոնարդո դի Կապրիոյի անձնական կղզին իսկական դրախտ է
ФОТОԼեոնարդո դի Կապրիոն ոչ միայն հմայիչ, տաղանդավոր և հարուստ դերասան է, այլ նաև ունի իր անձնական կղզին, որը դրախտավայրի է նման:
Մի հատված կղզուց. (լուսանկար)

Ահա կղզին քարտեզի վրա (լուսանկար)

Լեոն Բելիզեի այս կղզին գնել է տասը տարի առաջ, որպեսզի այն դարձնի աշխարհի առաջին էկո-վերականգնված հանգստի վայրը: Լեոն միշտ ակտիվ է եղել շրջակա միջավայրի պաշտպանությանն և մաքրությանն ուղղված միջոցառումներում, և նա առաջինն է աշխարհում, որ ցանկանում է «վերակենդանացնել» կործանվող կղզին: Այս հանգստյան վայրը կառուցելու գլխավոր նպատակն է կանգնեցնել ծովափի քայքայումը և մեծ ծավալի ձկնորսությունը:

Ներկա պահին կղզին դեռ վերականգնվում է և հավանաբար պատրաստ կլինի 2018 թվականին: Պլանավորվում է կղզում վերականգնվող էներգիա օգտագործել: Ինչպես նաև նշվում է, որ շատ քիչ մարդկանց է թույլատրվելու մուտք գործել կղզին:

Ահա թե ինչ տեսք պետք է ունենա կղզին մի քանի տասնամյակներ անց (լուսանկար)

Լեոյի այս գաղափարը բոլորը չեն, որ միահամուռ ընդունում են և հավատում կղզու վերականգնմանը: Ըստ ծրագրի կղզին կամարաձև հարթակ է ունենալու, իսկ դրանց տակ լինելու են ձկների ապաստաններ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



