Քառօրյա պատերազմում զոհված գյուղապետերի փոխարեն նոր գյուղապետեր են ընտրվել
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքներում, որոնց գյուղապետերը զոհվել էին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, նոր համայնքապետեր են ընտրվել:
Արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 10-ին: Դարբաս համայնքում, որը ներառում է Դարբաս եւ Շանթ գյուղերը, գյուղապետի 2 թեկնածուներից ՝ ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանից եւ ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանին ընտրվել է Սաշա Ստեփանյանը։
Ախլաթյան գյուղում եղել է 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը, Դաշնակցական Արկադիա Բադալյանը եւ անկուսակցական Հովհաննես Հակոբյանը: Հաղթել է ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը:
Նշենք, որ այս գյուղերի համայնքապետեր Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվել են ապրիլյան պատերազմի օրերին` Մարտակերտ մեկնելու ճանապարհին, անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով: Գյուղապետերը Արցախ էին մեկնել Սիսիանի ջոկատի կազմում:



