Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ բազմակողմ կապերի ընդլայնումը. Գալուստ Սահակյան
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ բազմակողմ կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ նշեկ է Հայաստանի ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Մանանա Կոբախիձեի այցը Հայաստանի խորհրդարան, հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ բազմակողմ կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային հարթակներում:
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
Կոբախիձեն գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը:
Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից:



