Ընդամենը 6 ձայնի առավելությամբ Ախլաթյանում գյուղապետ դարձավ ՀՀԿ-ական թեկնածուն
ПОЛИТИКАԵրեկ՝ հուլիսի 10-ին, Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Հատկանշական է, որ այստեղ երեք թեկնածուներն էլ գրեթե հավասար ձայներ էին ստացել համագյուղացիների կողմից: Եվ ընդամենը վեց ձայնի տարբերությամբ համայնքի ղեկավար ընտրվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Արոտօգտագործողների միավորման» կոոպերատիվի նախագահ Անաստաս Բաբայանը: Վերջինիս օգտին քվեարկել էր 110 ընտրող: 104 ձայն էր ստացել համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արկադյա Բադալյանը: Իսկ անկուսակցական Հովհաննես Հակոբյանն էլ ստացել էր 100 քվե:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձանժողովի կայքից՝ Ախլաթյան գոյուղում 448 ընտրող կա, որից ընտրություններին մասնակցել էին 315-ը, այսինքն՝ ընտրության իրավունք ունեցողների ավելի քան 70 տոկոսը: Այս ամենի մեջ միայն մեկ քվեաթերթիկ էր անվավեր ճանաչվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



