ԻՊ-ը վերջին 18 ամսում կորցրել է իր տարածքի մեկ քառորդը Սիրիայում և Իրաքում. զեկույց
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» խմբավորումը վերջին 18 ամսում Իռլանդիայի մեծությամբ տարածք է կորցրել Սիրիայում և Իրաքում, որը հավասարազոր է իր վերահսկողության տակ գտնվող տարածքի մեկ քառորդին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող ամերիկյան IHS Conflict Monitor ինստիտուտի զեկույցի տվյալները:
Ծայրահեղական սուննի խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքը 2015-ի հունվարին կազմում էր 90 800 քառ. կմ, մինչդեռ Սիրիայում և Իրաքում խալիֆայություն ստեղծելու մասին հայտարարելուց հետո այդ տարածքը կրճատվել է` հասնելով 68 300 քառ. կմ-ի:
Այս փաստն ստիպել է իսլամիստներին հարձակումներ իրականացնել քաղաքացիների բնակավայրերի ուղղությամբ ինչպես Միջին Արևելքում, այնպես էլ Եվրոպայում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



